Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երևում է թիմի գրագետ «տնային աշխատանքը»

Երևում է թիմի գրագետ «տնային աշխատանքը»
23.06.2025 | 17:18

Սամվել Կարապետյանի ուղերձները գնալով քաղաքական ծրագրի հիմնադրույթներ են հիշեցնում։

Դատական համակարգ, անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռք։

Երևում է թիմի գրագետ «տնային աշխատանքը»` թե իրավական, թե քաղաքական տիրույթներում։

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ